Քաղաքականություն

Թուրքիայի ՊՆ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին

Mariam Z. 1 րոպե 232 դիտում
Թուրքիայի ՊՆ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:


«Ադրբեջանի զինված ուժերի վերակազմավորման շրջանակներում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել և շարունակում ենք գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ինչպես նաև՝ կադրերի պատրաստման, օգնության տրամադրման և խորհրդատվական գործունեության ոլորտներում։


Մյուս կողմից, մենք բավարարված ենք Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու արձանագրված կամքով։ Մենք գնահատում ենք այս քայլը որպես շատ արժեքավոր, որը ձեռնարկվել է հաճախակի դարձած միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի ժամանակ, և հուսով ենք, որ համապարփակ խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ կստորագրվի»,-ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250