Հասարակություն
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ճանապարհը միակողմանի փակվել է
Inesa Sukiasyan
82 դիտում
Փետրվարի 1-ին, ժամը 08։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է․ Իլոն Մասկ
Inesa Sukiasyan
1,270
Բողոքի ցույցեր Մինեսոտայում․ ձերբակալվել են լրագրողներ
Inesa Sukiasyan
91
Առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ․ Տեր Պսակ
Inesa Sukiasyan
357
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Inesa Sukiasyan
493
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
666
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
581
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
602
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
376