Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան

Ani S.

«Ուրեմն էս Մալյանը, ով իրեն իրենց տանը լուրջ քաղտեխնոլոգ է համարում, հարցազրույց է տալիս ու գրքերի ու մոտոցիկլների մասին խոսելու արանքում՝ փոխանակ իմպիչմենտից խոսի կամ Վովա Գասպարյանի մոտ իր աշխատանքից, որոշում է ինձ հիշել։ Հիշում է զուտ նրա համար, որ արդարանա ու պատմի, թե ինքն ինչ կարևոր դեմք էր մինչև հեղափոխությունը։ Այո՛, այո՛, ուղիղ այնպես, ինչպես «Ոսկե ցլիկի» մեջ Պանիկովսկին էր անընդհատ ասում.
- Շուրա՛, դուք գնացեք և հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը»,- գրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի` 24TV-ին տված հարցազրույցին։


«Պատմում է ցնդաբանություններ, որպեսզի իրեն կարևորի, բայց այս պատմության մեջ մոռանում է նշել, որ մինչև իր գրքի շնորհանդեսը գրեթե մի ամիս մեր տան դիմացից ու հեռախոսիցս դուրս չէր գալիս, որպեսզի ես իրեն օգնեմ գրքի տպագրության փող գտնել։ Իսկ երբ մերժում ստացավ «Արարատնյուզի» սեփականատիրոջից, ում դիմել էի այդ հարցով, սկսեց ամեն օր ստատուսներ գրել «Ռոսիա մոլի» շինարարության դեմ՝ վրեժխնդիր լինելու համար, որ իրեն փող չտվեցին (3000-5000 դոլար էր ուզում)։ Մոռանում է նաև, որ ՌԴ-ում այսօրվա դեսպանը, ով իմ վաղեմի ընկերն է, իմ խաթր իրեն թեթևակի օգնել է այդ գրքի հարցում և այլն, և այլն...


Իսկ ՔՊ-ից դուրս գալու գաղափար ես երբեք չեմ ունեցել, քանզի այդ տարիներին մենք մասնակցում էինք «ԵԼՔ» դաշինքով։ Ես ՔՊ ցուցակում 5-րդն էի, իսկ մասնակցում էի մեծամասնական ընտրակարգով և հենց Կենտրոն-Էրեբունի-Նորք Մարաշ-Նուբարաշեն ընտրատարածքում ստացել եմ Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայները։ Ինչի արդյունքում էլ, երբ հեղափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես դարձա 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։


Հ.Գ. Քեզ ասել եմ՝ իմ անունը քիչ տուր. կյանքը քո երկու չվաճառված հեքիաթների գիրքը չի։ Դու դեռ պատասխան ես տալու նրա համար, որ նոյեմբերի 9-ից հետո մարդկանց կոչ էիր անում Մոսկվայում իմ հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել՝ չնայած իմ տուն գալ-գնալուն ու իմ հետ ընկերություն անելուն։
Թե պատմելու բան լինի՝ ասա՛, ես երկար կպատմեմ, թե ով էիր դու մինչև հեղափոխությունը»,- գրել է Սիմոնյանը։

Հարցազրույցի վերոնշյալ հատվածը` տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250