Հասարակություն
Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ani S.
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից:
2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը): 3 անձ ձերբակալվել է: