Քաղաքականություն
Մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ էլ արժեզրկում. ԿԲ
Gohar Vardanyan
372 դիտում
Գնաճն այս տարվա արդյունքներով մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել, իսկ վերջին տարիներին ձևավորված ցածր գնաճային միջավայրը առաջիկա ամիսներին ևս պահպանվելու է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։
Ստեփանյանի խոսքով՝ ընթացիկ տարին քաղաքական զարգացումների տեսանկյունից բացառիկ էր Հայաստանի համար, ուստի Կենտրոնական բանկը պետք է ավելի զգուշավոր ու պահպանողական լիներ ինչպես կանխատեսումներում, այնպես էլ գործողություններում, որպեսզի կարողանար հասնել իր կանխատեսած նպատակներին:
Արթուր Ստեփանյանը նաև անդրադարձավ հաջորդ տարի դրամի արժեզրկման մասին լուրերին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն:
«Չեմ տեսել որևէ հիմնավոր վերլուծություն, թե ինչու են նման եզրակացության եկել: Դրանք զուրկ են որևէ հիմքից և ապատեղեկատվություն են՝ չգիտեմ, թե ինչ նպատակներից ելնելով: Մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ արժեզրկում», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
66
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
848
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
425