Քաղաքականություն
Արցախում ենթադրում են, թե Մամեդյարովն ինչ փոխըմբռնման մասին է խոսել
Gohar Vardanyan
1 րոպե
409 դիտում
Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Բաբայանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։
Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։ Եւ 3-րդ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությանը:
Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,032
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
68
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
880
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
109
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
437