Քաղաքականություն
Հանձնե՛լ ծառայողական մեքենաները.«Ժողովուրդ»
Gohar Vardanyan
439 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները:
Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում:
Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»:
Դիտարկմանը` ի վերջո, նման հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք վերադարձրե՞լ են, նա նշեց. «Հրահանգ չի եղել, մենք պատրաստվել ենք, որ հանձնողներից կարողանանք ստանալ: Այսինքն` գարաժն արդեն պատրաստ է, որ մեքենաներն ի պահ հանձնվի և կայանվի ավտոտնակում»:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,032
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
67
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
854
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
430