Քաղաքականություն
Փաշինյանը՝ սկանդալային նշանակման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
518 դիտում
Ապրիլյան պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ չկա մի փաստ, որ հետախուզական տվյալները չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր խորհրդականի՝ Արշակ Կարապետյանի նշանակման հարցին:
Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր պնդում են, որ ապրիլյան պատերազմը եղել Արշակ Կարապետյանի մեղքով, ուրեմն նշում են, որ նրանից վերև գտնվող պատասխանատուները մեղքի իրենց բաժինը չեն ունեցել:
Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից առաջ կուտակումներ են եղել, ինչի մասին բոլորն էլ տեղյակ են եղել:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք դեռ ստուգման կարիք ունեն:
«Մեր բոլոր գործողություններն ուղղված են և ուղղված են լինելու ճշմարտությունները բացահայտելուն»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին վարչապետի հրամանով վարչապետի խորհրդական է նշանակվել ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Համացանցում մի շարք օգտատերեր նշում են, որ Արշակ Կարապետյանը ապրիլյան պատերազմի մասին չի զեկուցել ԶՈՒ ղեկավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,425
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
65
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
841
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
424