Քաղաքականություն
Ոչինչ չի փլուզվել․ Պուտինը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
432 դիտում
«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», - այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանից լրագրողի հարցին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու բան չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա։ Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Gohar Vardanyan
1 րոպե
2,921
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
114
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
452