Քաղաքականություն
Ոստիկանությունը գիտի՞, թե որտեղ է Վահագն Հարությունյանը
Gohar Vardanyan
1 րոպե
307 դիտում
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարվեց հայտնել, թե արդյոք ոստիկանությունը գիտի Մարտի 1–ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե ոչ։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։
«Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի և յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։ Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք, կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։
Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,425
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
114
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
452