Քաղաքականություն
Տարօրինակ եմ համարել, որ Ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել. Հարությունյան
Gohar Vardanyan
1 րոպե
304 դիտում
Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք նրա համար տարօրինակ չէր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ Կարապետյանը նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռազմական կցորդ, Արայիկ Հարությունյանը գրել էր.
«Շատ հետաքրքիր տեղեկություն ձեզ տամ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոնանկ արված վարչության պետը նշանակվել է Մոսկվայում մեր դեսպանության ռազմական կցորդ: Տարօրինակ է, որ Ապրիլյան դեպքերից հետո որևէ մեկը չի պատժվել և պատասխանատվություն չի կրել»:
Հարությունյանը նկատեց, որ երեկ վարչապետը մանրամասն պատասխանել է այդ հարցին: Ինչ վերաբերում է իր՝ ավելի վաղ արտահայտած մտքին, ապա նա ուղղում մտցրեց մեջբերումներում.
«Ես ժամանակին տարօրինակ եմ համարել, որ Ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,425
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
949
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
113
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
447