Քաղաքականություն
Վաճառվում է բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված զբոսանավը
Gohar Vardanyan
1 րոպե
538 դիտում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է աճուրդով վաճառել ՀՀ բարձրագույն ղեկավարության ու նրանց բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված նավը։ Այս մասին որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում։
Որոշման նախագծից պարզ է դառնում, որ 78 143 372 դրամ հաշվեկշռային արժեքով նավը սեփականության իրավունքով պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը։
Զբոսանավը նախատեսվում է վաճառել աճուրդով։ Նախնական արժեք է սահմանվել 90 915 000 դրամ շուկայական գինը:
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի` նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում:
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունն այլևս չկա։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Gohar Vardanyan
1,425
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
963
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
113
Արաղչին Մեծ Բրիտանիայի առջև պահանջ է դրել
1 րոպե
449