Քաղաքականություն
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Այս մասին Tert.am-ի հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Նշենք,որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ բավարարել էր Մանվել Գրիգորյանների պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Gohar Vardanyan
1 րոպե
2,921
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
66
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
81
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
215
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
102