Քաղաքականություն
Քոչարյանի գործով որոշումը խայտառակ խախտումներով է կայացվել. ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
329 դիտում
Ե´վ դատավորի ընտրությունը Վերաքննիչ դատարանում, ե´ւ դատավարության ամբողջ ընթացքը, ե´ւ դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Քոչարյանի կալանավորման հարցի մասին։ «Դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք մենք ներկայացրել ենք եւ որոնց պատասխանը ո´չ դատավորը, ոչ քննիչը եւ ո´չ էլ դատախազները չունեն։ Դատավորը պարզապես գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ փաստարկներին եւ չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք գոյություն չեն ունեցել»,- ասաց Ալումյանը։ «Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ խախտումներով»,- հավելեց պաշտպանը։
«0038» հրամանը չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը՝ «0038» հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին», - ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Gohar Vardanyan
1 րոպե
2,921
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
70
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
82
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
217
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
104