Քաղաքականություն
Ինչպես անցկացնել տոները․ խորհուրդ է տալիս Արմեն Աշոտյանը
Gohar Vardanyan
1 րոպե
460 դիտում
Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ: Մեր բոլոր ուրախությունների մեջ դրոշմվում է հոգսը, ձևը, ներվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ ասվում է․
«Ծնունդ, Նոր տարի, կնունք հաճախ վերածվում են նյարդերի կծիկի, որի մեջ խճճվում են «ամեն ինչ հասցնեմ», «փողս քիչ է, պարտք անեմ», «մի բան պակաս չլինի», «բա ընկերներս/բարեկամներս/հարազատներս/այլմոլորակայինները ինչ կմտածեն», «մեքենան որտեղ կանգնացնեմ», «նույն շորը չհագնեմ՝ արդեն տեսել են» և այլ ներվ կրծող, գլխուղեղում խավարասերների խաչասերումից ծնված և այլոց աչքի և խոսքի համար ապրելու գերնպատակից առաջացած բարդույթները:
Նվերը կարող է լինել սիմվոլիկ, փոքր, բայց հոգով և սրտով, սեղանը՝ համեստ, բայց համեղ ու ընտանեկան:
Արհեստականորեն բարդացված, դրսի համար կազմակերպվող, պարտքերով ու ջղայնությամբ համեմված ուրախությունը լիարժեք լինել չի կարող, երջանկության զգացողություն պարգևել չի կարող, խաղաղացնել չի կարող:
Վայելեք կյանքը, ինչպիսին որ կա, եղեք բնական, մերժեք պայմանականություններն ու ձևականությունները, տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:
Հ.Գ. 23.12.2016-ին գրածս, ցավոք, տեղին է նաեւ այսօր»։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,622
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
59
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
80
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
209
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99