Քաղաքականություն
Օսիպյանին դատի կտան
Gohar Vardanyan
1 րոպե
883 դիտում
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել գործող ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ՝ 12 հազար դրամի պահանջով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եղնուկյանը:
Նա հիշեցնելով, թե ինչ 12․000 դրամի մասին է խոսքը՝ նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի դեպքերի մասին է: Այն ժամանակ Եղնուկյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Օսիպյանն անձամբ խլել էր տոնածառն ու կոտրել:
Եղնուկյանի խոսքով` այդ ժամանակ կոտրել էին նաև իր` Ձմեռ պապու դերով հանդես գալու ստվարաթղթե գավազանը:
Եղնուկյանը ընդգծեց, որ 12․000 դրամ ընդհանուր արժեքով տոնածառն ու գավազանը կոտրվել են ապօրինի, ու ինքը հիմա պահանջում է փոխհատուցում անձամբ Օսիպյանից:
Եղնուկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե գումարը վերադարձնելն է, այլ այժմյան ոստիկանապետին բերել այն մտքի, որ պարտավոր է հարգել մարդկանց իրավունքները:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,622
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
56
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
79
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
203
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
97