Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը թաքուն է գնացել փորձաքննություն․ «Հրապարակ»
Gohar Vardanyan
355 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։
«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը:
Իսկ ինչպե՞ս է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը։ «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ` այս անգամ դժվար նման եզրակացության «գան»։ Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մոտեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ։
Նրա բուն բժիշկը` պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա` հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խնդիրը կա։ Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց` բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում։ Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում` սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայմաններում»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,219
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
480
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
125
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
210
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
97
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
118