Քաղաքականություն
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Gohar Vardanyan
1,220 դիտում
Երևանի քաղաքապետարանի նախկին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Պարոն Մարության, մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստեր լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ` պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։ Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է»,– գրել է նա։
Խաչատրյանը Մարությանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել ասածների համար և դադարեցնել ներկայիս ավագանու անդամներին 55․000 դրամ փոխհատուցում տրամադրելը։
«Քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար։ Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, թե նախկին «Ելք» խմբակցությունը ստացել է 55 հազար դրամ աշխատավարձ և ոչինչ չի արել։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,174
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
480
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
131
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
214
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
97
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
118