Քաղաքականություն
Սերժ Սարգսյանը հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունից․ «ՀԺ»
Gohar Vardanyan
1 րոպե
318 դիտում
Սերժ Սարգսյանն այլեւս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,174
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
747
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
128
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
212
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
97
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
118