Քաղաքականություն
Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում տեղակայվել են շուրջօրյա հենակետեր
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն է իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝
Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում
Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ
ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:
Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները կհամագործակցեն ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:
իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան նաև լրացուցիչ ուժեր:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,748
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,174
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
132
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
215
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
97
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
118