Քաղաքականություն
«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադիրը որդուն փախցրել է Հայաստանից․«Հրապարակ»
Gohar Vardanyan
473 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչև արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։
Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։
Մեր տեղեկություններով, վերջերս, ի թիվս շատերի, վերաբացվել է նաև Արսենյանի որդու ազատման գործը, Արսենյանն էլ, հասկանալով որդու գլխին գալիքը, նրան տեղափոխել է Ռուսաստան։
Օրերս տեղեկացանք, որ որդու «խաթեր» գործարարը մի ամբողջ գերդաստանի համար տոմս է գնել, որ մեկնեն, և ամանորյա տոները որդին մենակ չանցկացնի ցուրտ ռուսաստաններում»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,748
Փաշինյանի առաջ պայմաններ են դնում գազի գինը չբարձրացնելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
1,174
Ավելին Քաղաքականություն բաժնից
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
81
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
152
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
229
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
104