Քաղաքականություն
Փաշինյանը տարվա քաղաքական գործիչ՝ ըստ հեղինակավոր պարբերականի
Gohar Vardanyan
369 դիտում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» թերթի ընթերցողների վարկածով տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել։ Խոսքը «Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծի մասին է, երբ խմբագրությունն ու ընթերցողները 6 անվանակարգում տարվա անձանց են ընտրում։
Թերթի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են Հայաստանի առաջնորդին։ Պարբերականը կարճ անդրադարձ է արել ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև ավելի ուշ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Միևնույն ժամանակ «Վեդոմոստի» թերթը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս հրապարակմանը` նշելով, որ իրեն իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը։
«Բայց կարծում եմ` պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա», – գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր արդեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդել էր, որ Պուտինը Քոչարյանին շնորհավորել է Ամանորի առթիվ։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Պուտինն ի՞նչ է գրել Ռոբերտ Քոչարյանին․ պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը
Gohar Vardanyan
1 րոպե
1,749
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
748
Ավելին Քաղաքականություն բաժնից
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
170
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
157
Ռիսկերը գնահատվում են. Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պատերազմի մասին
1 րոպե
234
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
106