Քաղաքականություն
ԱՄՆ-ում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումները
Gohar Vardanyan
1 րոպե
247 դիտում
Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։
Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը:
Քննարկման հիմքում ընկած էր Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ:
Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի՝ Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է կողմերից որևէ մեկի հետ Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ, ինչպես նաև նշում Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:
Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:
Ըստ Խառատյանի՝ Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
711
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
153
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
145
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
733
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
210