Քաղաքականություն
Երևանը չի բարձրացնում գազի գինը. Ռուսական պարբերական
Gohar Vardanyan
1 րոպե
296 դիտում
«Գազպրոմ» ընկերությունը վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ գազի գնի բարձրացման հետ կապված համաձայնության գալ: Հայաստանի համար 2019 թվականին գազը կթանկանա 10 տոկոսով՝ մինչև 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Սակայն այս համաձայնությունը ֆորմալ բնույթ է կրում: Գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, բայց ներքին սակագները Երևանը պատրաստ չէ բարձրացնել: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Փորձագետների կարծիքով` « Գազպրոմը» կարող է չեղարկել ներքին զեղչը, որի շնորհիվ նրա դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարում երկրի ենթակառուցվածքներում:
Նշվում է, որ «Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են կնքել, որով Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019թ.-ից կբարձրանա 10% -ով՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000խմ դիմաց։
ՀՀ նախկին իշխանության օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ:
«2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»,-նշում է պարբերականը:
«Գազպրոմ»-ը չի մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայ սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կառավարությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն հունվարի 8-ին են սկսել:
Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության կողմից սուբսիդավորում չի լինի. գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:
«Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
711
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
127
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
143
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
718
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
210