Քաղաքականություն
ՀՔԾ–ն ապօրինություն է կատարել. Մայրապետյանի փաստաբանական խումբ
Gohar Vardanyan
244 դիտում
Հատուկ քննչական ծառայությունը, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով ՀՔԾ–ի այն որոշմանը, որ վերադարձրել են Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից։
«Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:
Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն:
Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շտկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից:
Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը:
Հիշեցում. գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ»,– ասված է խմբի տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
711
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
142
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
144
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
726
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
210