Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ գազի գնի մասին
Gohar Vardanyan
449 դիտում
Սպառողի համար գազի սակագինը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Նա նաև բացառում է սահմանին գազի սակագնի բարձրացումից հետո «Գազպրոմ Արմենիային» պարտքի գոյացումը. «Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել»,- նշել է նա:
Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցից հատված․
- Պարոն Եղոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազի սակագինը սահմանին թանկանալու է՝ 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, բայց սպառողների համար գազը չի թանկանա: Ինչի՞ հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա՝ Կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու:
- Սպառողի համար գազի սակագինը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին:
- Հաշվի առնելով նախկին փորձը՝ կարո՞ղ է ինչ-որ պահի պարզվել, որ ՀՀ-ն պարտք է «Գազպրոմ Արմենիային», հետո գույք՝ պարտքի դիմաց գործարքներ լինեն: Բացառո՞ւմ եք նման իրավիճակի ստեղծումը:
- Ամեն ինչ հիմա պետք է որոշվի: Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել: Հենց երեկվանից վերսկսվել են բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ, և մոտ օրերս խնդրի լուծումը կլինի: Եվ ինչպիսին որ լինի լուծումը, դրանից հետո չի կարող պարզվել, որ լուծումն այն չէր, ինչպիսին որ էր:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
711
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
130
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
143
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
719
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
210