Հասարակություն
Նախկին պատգամավորի կնոջ դեղատունը փակել են․ «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
589 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար հարկային մարմինների կողմից տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, որ դեղատունը «դեռ չի փակվել»։
Բայց հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ տուգանվել է, և կա որոշում փակելու մասին։ Ս․ Նիկոյանը չցանկացավ որևէ հարցի պատասխանել, միայն ասաց․ «Չգիտեմ»։ Մենք ՊԵԿ նախագահի «Տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ» որոշման ցանկում գտանք «Նար» ՍՊԸ-ն, որի վերաբերյալ 22.01-ին 0063 որոշումն է կայացվել՝ 07․02-ից 11․02-ը գործունեությունը կասեցնելու մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Gohar Vardanyan
1 րոպե
2,508
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Gohar Vardanyan
1 րոպե
4,262
Ավելին Հասարակություն բաժնից
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
43
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
68
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
879
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108