Հասարակություն
«Լավ երկրների» վարկանշային աղյուսակ. Հայաստանը բարելավել է դիրքերը
Gohar Vardanyan
1 րոպե
478 դիտում
«Լավ երկրների» վարկանշային ցանկում (The Good Country Index) Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Հրապարակված ցանկում տեղ են գտել 153 երկրներ: Իսկ այն կազմելիս հաշվի է առնվել ավելի քան 30 չափանիշ՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա, գրում է Риа Новости-ն:
Մեր երկրի ընդհանուր ավանդը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գնահատվել է 52-րդ հորիզոնականին համապատասխան, մշակույթի ոլորտում՝ 90-րդ, խաղաղության և անվտանգության՝ 31-րդ, կլիմայի՝ 62-րդ, հավասարության և բարգավաճման՝ 14-րդ, առողջապահության՝ 51-րդ: 2017 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ն հայտնվել է 40-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 41-րդ, Թուրքիան`57-րդ, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ:
Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Gohar Vardanyan
1 րոպե
4,261
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Gohar Vardanyan
1 րոպե
2,508
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Gohar Vardanyan
1,496
Ավելին Հասարակություն բաժնից
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
19
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
65
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
841
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108