Պատահարներ
Դանակահարություն գիշերային ակումբի հարակից տարածքում
Gohar Vardanyan
491 դիտում
Հունվարի 25-ին` ժամը 5.30-ին, «Վայք» բժշկական կենտրոնից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ թուլակողի շրջանի թափածակված վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 2-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարհի գիշերային ակումբներից մեկի հարակից տարածքում, երաժշտություն պատվիրելու հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեւորգ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է երիտասարդին, ինչի հետեւանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ:
Գեւորգ Գ.-ն կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,069
Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
757
ՀՐԱՏԱՊ. Ռումբի ահազանգՙ «Կովկաս» ռեստորանում
Gohar Vardanyan
726
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում երեկ բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է
Gohar Vardanyan
664
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
774
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,910
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,516
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359