Հասարակություն
Խոշոր ավտովթար՝ «Շշի Մելոյի» «Պարտեզ» ռեստորանի դիմաց․ կա վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
740 դիտում
Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնի խճուղում՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արամուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Մհեր Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ND 319 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Մենդիկյանի վարած BMW 525 մակնիշի 01 RP 050 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղևոր՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ BMW-ի վարորդ Ն. Մենդիկյանը եղել է սթափ, իսկ Նիվայի վարորդ Ն. Վարդանյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը։
Պարզվել է նաև, որ Մ. Վարդանյանը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նրա մոտ վարորդական իրավունքի վկայական չի եղել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Ն. Մենդիկյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Gohar Vardanyan
2,463
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
Gohar Vardanyan
1,074
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Gohar Vardanyan
917
Ավելին Հասարակություն բաժնից
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
61
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
57
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
964