Հասարակություն
ՊԵԿ-ում հասկացել են կոկորդիլոսը կենդանի՞ է, թե՞ թռչուն․ Մարզպետի ծրագիրը տեղից շարժվել է
Gohar Vardanyan
1 րոպե
720 դիտում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախօրեին իր հնչեցրած որոշ արտահայտություններից հետո «Ֆեյսբուքում» սկիզբ առած թեժ քննարկումներին:
Նշենք, որ կոկորդիլոսաբուծության ծրագրին անդրադառնալով` Սարգսյանը, ի թիվս այլ խնդիրների, նշել էր նաև այն, որ ՊԵԿ-ում չէին կարողանում բնորոշում գտնել՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է:
«Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան – կոկորդիլոսագետների համար վիքիպեդիայից մի հատված: Ներկայում գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները): Ֆիոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ կոկորդիլոս բուծելու իր ծրագիրը տեղից շարժվել է: «Այդ ներդրողի հետ կապված որոշ խնդիրներ կային, քանի որ ներդրողը Տանզանիայից է եւ վիզա չենք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որ կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրի:
Կային նաեւ որոշ խնդիրներ ՊԵԿ-ում, մեր գործընկերները չէին կարողանում բնորոշումը տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու: Այս պահին բոլոր խոչընդոտները հաղթահարված են եւ մենք սպասում ենք ներդրողի այցին Հայաստան»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Gohar Vardanyan
2,463
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Gohar Vardanyan
1 րոպե
1,836
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
Gohar Vardanyan
1,073
Ավելին Հասարակություն բաժնից
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
17
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
49
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
69
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
925