Հասարակություն
ՊՆ-ից հորդորում են՝ զգուշացեք «բանակի համար» գումար հավաքողներից
Gohar Vardanyan
1 րոպե
597 դիտում
Վերջին շրջանում տարբեր կազմակերպություններ կազմակերպում են դրամահավաքներ, կամ առաջարկում օգտվել իրենց ծառայություններից, վստահեցնելով,որ իրենց ստացած հասույթի մի մասը հատկացվելու է բանակին։
Օրեր առաջ Ավրորա Մեդիան ևս ստացավ նման նախաձեռնության մասնակցելու առաջարկ։ Ծրագրով առաջարկվում էր՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորների ծառայությունը հարմարավետ դարձնելու համար կազմակերպել դրամահավաք-հանգանակություն։
Հանգանակությամբ նախատեսվում էր գնել ջրատար ուսապարկ՝ դաշտային թվային քողարկմամբ։ Տեղեկությունը՝ banak info կայքից է։
Գնալով առաջարկության հետքերով՝ Ավրորա Մեդիան Պաշտպանության նախարարության իր աղբյուրից ճշտեց, որ նախարարությունը երբեք նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ավելին՝ Պաշտպանության նախարարությունից մեզ, ինչպես նաև հանրությանը հորդորեցին զգույշ լինել նման նախաձեռնություններից և դրամահավաքներից։
Հիշեցնենք, որ օրերս Tert am լրատվական կայքն էլ անդրադարձել էր «Զին տաքսի» ընկերության գործունեությանը։ Վերոնշյալ ընկերությունը նշում է, թե իր եկամուտի մեծ մասն ուղղում է բանակին։ Լրատվամիջոցը պարզել էր, որ ՊԵԿ-ը ստուգումներ չի արել նշված կազմակերպությունում, իսկ «Զին տաքսի»-ի ընկերության սեփականատերերը չեն պատասխանում հարցերին, թե ի՞նչ ճանապարհով են իրենց եկամտի 80%-ն ուղղում բանակին։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Gohar Vardanyan
2,462
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Gohar Vardanyan
1 րոպե
1,836
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
Gohar Vardanyan
1,073
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
Ավելին Հասարակություն բաժնից
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
0
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
48
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
69
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
918