Հասարակություն
500 մլն դրամ Երևանի բնակիչներին ծրագիր իրականացնելու համար
Gohar Vardanyan
447 դիտում
Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:
«Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի հիմնական և գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարութունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք ևս տնօրինեն բյուջեն և ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսինքն Երևանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաև կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաև ավանդական նամակներով:
Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն և կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը» ,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Նմանատիպ հոդվածներ
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Gohar Vardanyan
1 րոպե
1,836
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Gohar Vardanyan
1,566
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,090
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
Gohar Vardanyan
1,074
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
14
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
192