Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ սատկած ձկներ՝ Արծվանիկի պոչամբարում. ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
572 դիտում
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է, որ դեռևս ամիսներ առաջ բարձրացված խնդիրը, որ սատկած ձկներ են գտնվել Աճանան գյուղում՝ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու հատվածում, դեռևս մնում է չլուծված:
ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում գրված է, որ մի քանի ամիս առաջ արված տեսանյութերը և լուսանկարները «Ֆեյսբուքում» հրապարակել էր բնակիչներից մեկը։
Հրապարակման հետ հետևյալ տեքստն է եղել գրված․
«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի, Աճանան գետի նկարներն ու վիդեոները... այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ` ոչնչացնելով ոչ միայն ձկներին, այլև անտանելի դարձնելով մեր` տեղի բնակիչներիս, կյանքը... բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...
Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել...»:
ՀԲՃ-ն հրավիրելու է ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ կառավարության ուշադրությունը:
«Բազմաթիվ անգամ ներկայացվել են այս խնդիրները բնապահպանների, էկոլոգների, տեղի բնակիչների կողմից, բայց դեռ սայլը տեղից չի շարժվում։ Հանքարդյունաբերողները մնում են օրենքից դուրս, իսկ իրենց աղտոտող ձեռքը բռնող գրեթե միակ պետական կառույցի ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ ցավոք ազատվում է աշխատանքից»,-ասվում է ՀԲՃ-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած Դավիթը պարում է սեփական հարսանիքին
Gohar Vardanyan
6,679
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդն իր սիրելիին առևանգելիս երկու անգամ գետնին է գցել
Gohar Vardanyan
769
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկարահանվել է տեսահոլովակում
Gohar Vardanyan
1 րոպե
615
Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Տիգրան Մանսուրյանին
Gohar Vardanyan
418
Ավելին Հասարակություն բաժնից
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
66
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
60
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
975