Պատահարներ
Արտակարգ դեպք. 33-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորաքրոջ պարանոցին և կրծքավանդակին
Gohar Vardanyan
633 դիտում
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու: Այս մասին տեղեկանում ենք shamshyan com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, ով՝ ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 19 հասցեից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կատարողը՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Միրզոյանը դանակի մի քանի հարված է հասցրել իր հորաքրոջ՝ Վ. Միրզոյանի պարանոցի, կրծքավանդակի հատվածներում, որից հետո ահազանգել է ոստիկանություն, և արդեն նրան դեպքի վայրից Էրեբունու ոստիկանության բաժին են տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խումբը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ առգրավվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դանակահարության պատճառը եղել է Լենինգրադյան փողոցի տան տնօրինման հետ կապված խնդիրը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Մերկասառույցի պատճառով Սարալանջից դեպի Ավետիսյան տանող ճանապարհին բախվել է 17 մեքենա
Gohar Vardanyan
2,501
Մահացել է ռուս ռեփեր Դեցլը
Gohar Vardanyan
1 րոպե
1,325
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
Gohar Vardanyan
1,286
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
101
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953