Պատահարներ

Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում

Gohar Vardanyan 363 դիտում
Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում
Փետրվարի 3-ին՝ ժամը 01:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին: Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց, երկու բազկաթոռ, մեկ աթոռ և հեռուստացույցի մեկ տակդիր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250