Պատահարներ

Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Gohar Vardanyan 1 րոպե 530 դիտում
Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Խոշոր վթար է տեղի ունեցել è¸ Կալուգայի մարզում: Մարդատար ավտոբուսը ճանապարհին գլխիվայր շրջվել է: Ռուսաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է, որ ավտոբուսում եղել է 41 մարդ, նրանցից 25-ը երեխաներ, 16-Á մեծահասակ: ºñ»Ë³Ý»ñÁ Սմոլենսկից գնում էին Կալուգա մրցույթի: Այս պահին հայտնի է, որ զոհվել է 4 մարդ: Նրանցից մեկը երեխա է: Տուժել է 21-ը: Ըստ տեղեկության, ավտոբուսից հաջողվել է դուրս բերել 32 արգելափակվածների: Դեպքի վայրում են փրկարարները, բժիշկները եւ ոստիկաննեը: Նրանց օգնության է մեկնել փրկարարների ուղղաթիռը: Փրկարարներին է միացել նաեւ Սմոլենսկի նահանգապետը: Վթարի պատճառների մասին տվյալներ չկան: Վարորդը ցուցմունք է տալիս:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250