Պատահարներ
«7-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տիրոջ տղան բռնության է ենթարկվել
Gohar Vardanyan
606 դիտում
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգել է, որ «գլխի քերծված վերք, փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեորգի Թառոյանն է: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտից, որտեղ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Թառոյանը «7-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ տղան է, ով միայնակ չի եղել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Պայթյուն և հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնում․ Կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,354
Անհետ կորած 14-ամյա Մարիաննա Իսահակյանին գտել են Ախթալա քաղաքում
Gohar Vardanyan
1 րոպե
1,004
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարելով սպանել է եղբորը, տեղափոխել բարեկամի տուն. նոր մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
804
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
0
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
249
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
791