Պատահարներ
Բելգիայում «հոլիվուդյան սցենարով» բանկ են թալանել․ վրացի է ձերբակալվել
Gohar Vardanyan
441 դիտում
Բելգիայի ոստիկանությունը վրացական ծագումով 27-ամյա տղամարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ոստիկանության քաղաքային կոմիսարիատին:
Վրացի երիտասարդը կասկածվում է փետրվարի 2-ին աշխարհում ալմաստի վաճառքի ամենախոշոր կենտրոն հանդիսացող Անտվերպենի BNP Paribas Fortis բանկի մասնաճյուղում կողոպուտ իրականացնելու համար:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ տղամարդը գործել է «հոլիվուդյան սցենարով»: Ամեն ինչ այնքան աննկատ է արվել, որ ո՛չ պահակները, ո՛չ տեղի բնակիչները ոչինչ չեն կասկածել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա և իր հանցակիցներն իրենց հետ վերցրել են բանկում պահվող մոտ 1000 տուփերից 20-30-ը, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, ադամանդ և թանկարժեք զարդեր են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,300
Լույս չի լինի
Gohar Vardanyan
482
Տեղումներ կլինեն
Gohar Vardanyan
429
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
249
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
791