Հասարակություն
Շշի Մելոյի որդին ազատ է արձակվել․ 4 անձ կալանավորված է
Gohar Vardanyan
1 րոպե
413 դիտում
Հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած կրակոցների գործով 4 անձ է կալանավորվել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` կալանավորվածներից մեկը «Պարտեզ» ռեստորանի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու մտերիմներից է: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ որ կրակոցների գործով ձերբակալված Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը, ազատ է արձակվել: Այս գործով երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնցից մեկին հայտնաբերել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե` «թող հիմա գա, ակը փչի»: Այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է փոխհրաձգության, ինչի հետեւանքով եղավ մեկ զոհ: Զարմանալի է, սակայն, փաստը, որ տասնյակից ավելի անձինք են եղել վիճաբանության կիզակետում, եւ ընդամենը 4 անձ է կալանքի տակ գտնվում:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,323
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Gohar Vardanyan
3,268
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
Gohar Vardanyan
1,076
Փաշինյանը կոչ է արել համացանցում հայերեն գրել
Gohar Vardanyan
1 րոպե
808
Ավելին Հասարակություն բաժնից
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
369
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
256
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
173
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139