Հասարակություն
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,324 դիտում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օրենքով զինծառայողների համար նախատեսված տները ստանալուն իրենք սպասել են տասնյակ տարիներ շարունակ՝ ողջ ծառայության ընթացքում, հիմա օրենքը փորձում են փոխել (նախագիծը դրվել է հանրային քննարկման), տրամադրում են տների կադաստրային արժեքի 50 տոկոսը՝ Երեւանում, 100 տոկոսը՝ մարզերում։
«Բայց իրենց առաջարկած գումարներով ոչ ոք չի կարող տուն գնի։ Հին օրենքով գրված է՝ մեզ տրամադրել անհատույց բնակարան, իրենք ուզում են անհատույց բնակարանը փոխարինել ֆինանսական աջակցությամբ՝ շատ չնչին։ Ես հայտարարում եմ՝ ես տալիս եմ էդ 6.5 միլիոն դրամը, գնացեք, 100 հատ մի սենյականոց բնակարան ձեռք բերեք, կամ 9.5 մլն դրամով՝ երկու սենյականոց բնակարան, կամ 10.5 մլն դրամով՝ երեք սենյականոց բնակարան»,– ասաց Կարեն Հակոբյանը։
Այն, որ 100 տոկոսով փոխհատուցվում է մարզերում տրվող բնակարանների արժեքը, ըստ Հակոբյանի, քաղաքականություն է՝ մարզերում եւ Երեւանում բնակվող թոշակառու սպաներին տարանջատելու համար։
«Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում։ Միայն տների խնդիրը չի։ Խնդիր է նաեւ արձակուրդների վճարման հարցը, որ օրենքն արդեն ճանաչվել է հակասահմանադրական»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Gohar Vardanyan
3,268
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
Gohar Vardanyan
1,076
Փաշինյանը կոչ է արել համացանցում հայերեն գրել
Gohar Vardanyan
1 րոպե
808
Կհանդիպեմ, եթե հրապարակավ ներողություն խնդրի հասցեիս հանրայնորեն արտահայտած հայհոյանքների համար. Մշակույթի փոխնախարար
Gohar Vardanyan
1 րոպե
796
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
63
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
376
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
262
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
178