Հասարակություն
Մեղադրանք է առաջադրվել Կադաստրի կոմիտեի պաշտոնյային
Gohar Vardanyan
504 դիտում
Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS. am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար:
Մասնավորապես, քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժին` հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը և մակերեսը, սակայն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում նրա պահանջն անտեսվել է:
Հարությունյանի խոսքով`քաղաքացին նշված հանգամանքը վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում և վերջինիս հայցապահանջի հիման վրա ՀՀ վարչական դատարանը 2017 թվականին հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը և մակերեսը, ինչը, սակայն, կառույցի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից չի կատարվել:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Gohar Vardanyan
3,323
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Gohar Vardanyan
3,268
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
Gohar Vardanyan
1,076
Կհանդիպեմ, եթե հրապարակավ ներողություն խնդրի հասցեիս հանրայնորեն արտահայտած հայհոյանքների համար. Մշակույթի փոխնախարար
Gohar Vardanyan
1 րոպե
796
Ավելին Հասարակություն բաժնից
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
367
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
254
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
172
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
138