Պատահարներ
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել .ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն դեպքի մասին չեն հայտնել
Gohar Vardanyan
716 դիտում
Tert am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ:
Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար լրատվամիջոցը գրավոր հարցումներ Է ուղարկել համապատասխան կառույցներին:
Պաշտպանության նախարարությունից Tert am-ի հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են.
«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,300
Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
Gohar Vardanyan
1 րոպե
1,843
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Gohar Vardanyan
1,418
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
431
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794