Պատահարներ
Բախվել են «ՎԱԶ-2109»-ը և Opel-ը. կան տուժածներ
Gohar Vardanyan
396 դիտում
Փետրվարի 9-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ 1986 թ. ծնված Մ. Ն.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ 1995 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասները, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ. Ն.-ն (ծնված 2011 թ.) տեղափոխվել են Թալինի և Արմավիրի ԲԿ-ններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,300
Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
Gohar Vardanyan
1 րոպե
1,843
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Gohar Vardanyan
1,418
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
427
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794