Պատահարներ

Kia-ն մխրճվել է կայանված «ՎԱԶ 2107»-ի մեջ. վարորդը տեղում մահացել է

Gohar Vardanyan 669 դիտում
Kia-ն մխրճվել է կայանված «ՎԱԶ 2107»-ի մեջ.  վարորդը տեղում մահացել է
Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի եւ «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած է եղել մեքենան, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250