Հասարակություն
Փակել են ճանապարհն ու պահանջում են մարզպետի հրաժարականը
Gohar Vardanyan
920 դիտում
Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: Այս մասին հայտնում է SHANTNEWS am-ը։
Լրատվականի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լեոնարդ Մարտոյանը նշել է, որ պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է:
«Վարդենիսում փետրվարի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, հիմա քարոզարշավ է: Այսօր Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 8 թեկնածու կա, 7-ն այցելում են պետական ձեռնարկություններ, բուժհիմնարկություններ, աշխատանքին չեն խանգարում, գնում են քարոզարշավի, ժողովրդի հետ խոսելու: Մենք այսօր այցելել էինք համայնքապետի մեր թեկնածուի հետ ընտրարշավի, սակայն Վարդենիսի բուժհիվանդանոցում մարզպետը հրաման է տվել, որ մեր քարոզարշավն արգելեն: 7 թեկնածուները գնացել են, հանդիպել, 8-րդը՝ Գևորգ Սիմոնյանը, գնացել է, մարզպետի հրամանով արգելել են: Թե ո՞րն է պատճառը, այդ մասին մենք էլ ենք ուզում իմանալ»,- ասել է նա:
Մարտոյանն էլ ասել է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն մարզպետի հետ անձնական խնդիր չի ունեցել, ուստի անհասկանալի է, թե ինչու է մարզպետը հորդորել բուժտնօրենին արգելել նրա հանդիպումը, աշխատակիցներն էլ ենթարկվում են նրան: Իրենց թեկնածուին ներկայացնելով՝ ակցիայի մասնակիցը շեշտեց, որ նա կուսակցական չէ, հասարակ, Վարդենիսում հարգված թեկնածու է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Gohar Vardanyan
1 րոպե
2,102
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյան պուրակում իրավիճակ չի փոխվել․ որտե՞ղ են պատասխանատուները
Gohar Vardanyan
1 րոպե
1,249
Երևանի հիվանդանոցներից մեկում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,247
«Գազալցակայաններում շարունակում են խաբել». Ռուբեն Մալայան
Gohar Vardanyan
1,200
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
224
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
399
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
283
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
187