Պատահարներ
Հատուկ օպերացիա. հայտնաբերվել է 25 հազար ԱՄՆ դոլար արժողության թմրամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
495 դիտում
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն են բացահայտել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներըն օպերատիվ տեղեկություններն ստանալով՝ մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է։ Վերջին ժամանակներս ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում հանրապետությունում հայտնաբերել են մեծ թվով թմրամիոցներ, որոնց մեջ ներգրավված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել ու, ինչպես ժողովուրդն է ասում, թե ում օրն է 40 օր, կարճ ժամանակում կհայտնաբերվեն նաև մնացած «մոլախոտերը», ովքեր հանրապետությունում զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, առք ու վաճառքով, ու բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պողոսյանը։ Խմբում էլ ներգրավված են փորձառու քննիչներ։ Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
2,453
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Gohar Vardanyan
7,300
Ծաղկաձորում կտրվել է ատրակցիոնի պարանը, քաղաքացին վնասել է ոտքը․ գործունեությունը դադարեցրել են
Gohar Vardanyan
1,312
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
428
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794