Հասարակություն
Նրանց փոխարեն ես գոնե կրթությունից չէի խոսի. Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
326 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին:
Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:
Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ է հակադարձել ՀՅԴ-ին. «Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»:
Ինչ վերաբերում է իշխանության թեւերի հավասարակշռվածության խնդրին, Հարությունյանը նշել է, թե իրենք էլ են այդ տեսակետը կիսում. «Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Gohar Vardanyan
1 րոպե
2,102
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
Gohar Vardanyan
1,743
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
Gohar Vardanyan
1 րոպե
955
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Gohar Vardanyan
1 րոպե
806
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
429
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
487
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
330
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
219