Պատահարներ
Վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3–ամյա որդուն․ հիվանդանոցում վարորդը ներկայացել է որպես Սփյուռքի նախարարի օգնական
Gohar Vardanyan
1,008 դիտում
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 13:00-իի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության խումբը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
2,453
Հայկ Սարգսյանի գործով տուժողը փոխեց ցուցմունքը
Gohar Vardanyan
1,714
67-ամյա կինը ցած է նետվել 8-րդ հարկից. Ողբերգական դեպքՙ Երևանում
Gohar Vardanyan
1 րոպե
795
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
101
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,953