Պատահարներ
Խոշոր չափի գողություն Վանաձորում. Թալանել են «ՄԻԳ մետաղ»-ի տնօրենին. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
493 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի բնակիչ, 61-ամյա Նինա Մակարյանի կողմից ստացված ահազանգի փաստով:
Ժամը 12:30-ի սահմաններում վերջինս ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ փետրվարի 13-ի 20:00-ից մինչև փետրվարի 14-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի փողոցի իր տան պատուհանը, մտել ներս, որտեղ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղից գողացել Մաշտոցի փողոցի 45 տան բնակիչ, 67-ամյա Գագիկ Մկրտչյանին պատկանող «Չերչիլ» տիպի 12մմ տրամաչափի ողորկափող հրացանը, նրա տղային՝ Հակոբ Մկրտչյանին պատկանող «Կոմբատ» տիպի 9մմ տրամաչափի ատրճանակը, ինչպես նաև ոսկյա 2 մատանի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը աշխատում է «ՄԻԳ մետաղ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Gohar Vardanyan
1,202
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Gohar Vardanyan
1,118
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Gohar Vardanyan
1 րոպե
1,110
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
428
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794